Jump to content

Լեղապարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեղապարկ
Պատկերի վրա ցույց է տրված լեղապարկի տեղագրությունը
Լեղապարկի կառուցվածքը
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասկենդանական օրգան, organ with organ cavity?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էմարսողական համակարգ
Անատոմիական տեղայնացումՈրովայն
Լատիներեն անվանումVesica biliaris, vesica fellea
ՀամակարգՍտամոքսաղիքային համակարգ
ԶարկերակԼեղապարկային զարկերակ
ԵրակԼեղապարկային երակ
ՆյարդԸնդերային հանգույց, թափառող նյարդ[2]
Ավշային հանգույցԼեղապարկի ավշահանգույց
Արտադրում էԼեղի
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
gall bladder development?
MeSHA03.159.439
Անատոմիայի հիմնարար մոդել7202
Անատոմիական տերմինոլոգիա 98A05.8.02.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889)
 Gallbladder Վիքիպահեստում

Լեղապարկը (vesica biliaris) տանձաձև է։ Նրա լայն, լյարդի առաջային եզրի տակից դուրս եկող ծայրը կոչվում է հատակ (fundus)։ Լեղապարկի հակառակ բարակ ծայրը կոչվում է վզիկը (collum vesicae), իսկ միջին մասը՝ մարմին (corpus vesicae)։ Վզիկի շարունակությունը պարկային ծորանն է (ductus cysticus)՝ մոտ 3.5 սմ երկարությամբ։ Պարկային ծորանի (ductus cysticus) և լյարդի ընդհանուր ծորանի (ductus hepaticus communis) միաձուլումից գոյանում է ընդհանուր լեղածորանը (ductus choledochus)։

Լեղապարկ

Լյարդում արտադրված լեղին արտահոսում է լյարդային ընդհանուր ծորանով (ductus hepaticus communis)։ Անհրաժեշտության դեպքում նա լեղածորանի միջոցով (ductus choledochus) իսկույն լցվում է տասներկումատնյա աղիքի մեջ։ Եթե դրա կարիքը չկա, ապա ընդհանուր լեղածորանը (ductus choledochus) և նրա Օդդի սեղմանը (sphincher Odii) գտնվում են կծկված վիճակում և կանխում են լեղու հոսքը դեպի աղիքը, որի հետևանքով վերջինս կարող է ուղղվել միայն պարկային ծորանի (ductus cysticus), ապա լեղապարկի մեջ, որին նպաստում է պտուտակաձև ծալքերի կազմությունը (plicae spirales)։

Երբ կերակուրը մտնում է ստամոքս և առաջանում է համապատասխան ռեֆլեքս, տեղի է ունենում լեղապարկի մկանային պատի կծկում և միաժամանակ լեղածորանի ու Օդիի սեղմիչի մկանների թուլացում, որի շնորհիվ լեղին մտնում է տասներկումատնյա աղիքի մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ անատոմիայի հիմնարար մոդել
  2. ↑ Ginsburg, Ph.D., J.N. (2005 թ․ օգոստոսի 22). «Control of Gastrointestinal Function». In Thomas M. Nosek, Ph.D. (ed.). Gastrointestinal Physiology. Essentials of Human Physiology. Augusta, Georgia, United State: Medical College of Georgia. էջեր p. 30. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 29-ին.
  3. ↑ http://www.bartleby.com/107/250.html

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեղապարկ» հոդվածին։