Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

տիկ

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ տիկ

վանկեր՝ տիկ 

տիկ 1

Ստուգաբանություն

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *dig- «այծ» արմատից. հմմտ. հունարեն հուն., հին վերին գերմաներեն Ziege «այծ»:

Գոյական

  1. կենդանիների (առավել այծի և ոչխարի) մորթու (առանց փորի կողմը կտրելու) տոպրակ՝ մեջը գինի, ձեթ, պանիր և այլ կարգի մթերքներ լցնելու համար ◆ [Զինվորները] կոտրելով մի նոր մառանի դուռ՝ սկսել էին դուրս բերել յուղի, պանրի և մսեղենի պահածոյի մորթե տկերը։ Դերենիկ Դեմիրճյան
  2. այդպիսի տոպրակից պատրաստված նվագարան, պարկապզուկ, տկզար ◆ Շատ անգամ կարող ես հանդիպել հովվական տիկի, որը մի ուռեցրած տիկ է, ծայրումը ունենալով երեք-չորս ծակեր ունեցող մի զուռնա։ Վրթանես Փափազյան
  3. մի տիկի տարողություն ◆ Ինչ մեծ բան է ախպոր համար մի տիկ գինին։ Սերո Խանզադյան

Հոմանիշներ

  1. տկճոր, հադաղակ, ռումբ (գվռ․)
  2. պարկուճիկ (յուղի)
  3. տե՛ս տկզար

Արտահայտություններ

  1. տիկ հանել
    1. մաշկը հանել՝ տիկ պատրաստել
    2. (հին) մարդու մաշկը տիկի նման հանել (իբրև պատժամիջոց) ◆ Արքայորդին հասնելով Բագրևանդ, զորեղ կռիվ է ունեցել Յուսուփի թողած զորքերի հետ, որոնց և իսպառ ջարդել ու ցրել է, իսկ նրանց գլխավոր իշխաններին բռնելով՝ տիկ է հանել և ամրոցների աշտարակներից կախել։ (Մուրացան)
  2. տկի պես հոտել - գինու ուժեղ հոտ տարածել, խմած լինել ◆ Երեցը լուրջ է երևում․․․ Ընչի՞ց հասկացար։ - Բերանիցը հոտ չէր գալիս, ուրիշ ժամանակ մոտ գնալ չի լինում, տկի պես է հոտում։ (Պերճ Պռոշյան)
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր –     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


Հարցեր – Օգնություն – Գրանցվել – Խմբագրել այս էջը – Մաքրել քեշը