Jump to content

Ջահ-ծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջահ-ծառ

Ջահ-ծառ, գտնվում է Կալիֆոռնիայի Լեգետ քաղաքում գտնվող «Drive-Thru» ծառերի պարկում[1], 276 ֆուտ (84 մ) բարձրությամբ առափնյա սեքվոյա, որի հիմքում 6 ֆուտ (1,8 մ) լայնությամբ և 6 ֆուտ 9 դյույմ (2,06 մ) բարձրությամբ անցք է բացված[2]՝ թույլ տալով մեքենաներին անցնել դրա միջով։ Կրծքային բարձրության վրա ծառի տրամագիծը կազմում է 16 ֆուտ (4,9 մետր)։ 1930-ական թվականներին կամ դրանից առաջ տեղադրված պատմական ցուցանակում նշված է, որ ծառի բարձրությունը 315 ֆուտ է, իսկ լայնությունը՝ 21 ֆուտ (հնարավոր է՝ ցուցանակը տեղադրելու պահին այդ տվյալները ճիշտ են եղել), սակայն բարձրահասակ սեքվոյաների հետ աշխատելու փորձ ունեցող, որակավորված մասնագետ-ծառագետի կողմից լազերային հեռաչափի միջոցով կատարված ժամանակակից չափումները ցույց են տվել, որ ծառի բարձրությունը 276 ֆուտ է, իսկ տրամագիծը՝ 16 ֆուտ[3]։ Հայտնի չէ՝ արդյոք չափումների միջակայքում ընկած ժամանակահատվածում բնական երևույթների արդյունքում է կտրվել ծառի գագաթը։

«Ջահ-ծառ» անվանումը գալիս է ջահի նմանվող իր անսովոր վերջույթներից։ Ճյուղերը, որոնց տրամագիծը տատանվում է 4-7 ֆուտի (1,2-2,1 մ) սահմաններում, սկսվում են գետնից 100 ֆուտ (30 մ) բարձրության վրա[4]։ Ծառը 2400 տարեկան է[5]։

«Ազգային պամֆլետի արձակուրդները» ֆիլմի սկզբնական տիտրերի ժամանակ ցուցադրվել է «Ջահ-ծառի» վինտաժային բացիկը[6]։

Ջահ-ծառը գտնվում է մասնավոր տարածքում։ Չարլզ և Հեյզել Անդերվուդները այդ ծառուտը ձեռք են բերել 1921 թվականին։ 1930-ականների վերջին ծառի մեջ անցք է բացվել՝ «Ռեդվուդ» մայրուղով (անգլ.՝ Redwood Highway) երթևեկողների համար տեսարժան վայր ստեղծելու նպատակով[7]։

1960-ականներին նրանք այցելուներին առաջարկում էին կացության հարմարություններ, որոնք ներառում էին տնակներ, հանգստի սրահ և բար։

Այցելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառի միջով անցնել ցանկացող հետիոտներից և մոտոցիկլավարներից 10 դոլլար է գանձվում[8]։ Միջին չափի մեքենաների անցավճարը 15 դոլլար է։ Ացելուների մուտքը թույլատրվում է սկսած առավոտյան 8:30-ից մինչև մայրամուտ՝ տարվա բոլոր օրերին, բացառությամբ Սուրբ Ծննդի և Գոհաբանության օրերի։

Ջահ-ծառի թունելը, 1941 թվական

Այցելության ընթացքում այցելուները կարող են օգտվել նաև մի շարք այլ հարմարություններից, այդ թվում՝ արշավային արահետներից, բադերի լճակից, մարգագետնից, պիկնիկի սեղաններից և հուշանվերների խանութից։

Ամառային ամիսներին ջահ-ծառի օրական այցելուների թիվը հասնում է մինչև 500 այցելու։ Որոշ ժամանակակից տրանսպորտային միջոցներ չեն տեղավորվում ծառի փոքր թունելային անցման մեջ։

2022 թվականին ծառն արժանացել է TripAdvisor-ի «Ճանապարհորդի ընտրություն» մրցանակին[9]։

Այլ թունելային ծառեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1800-ականների վերջին և 1900-ականների սկզբին Կալիֆոռնիայում մի շարք խոշոր ծառերի միջով թունելներ են փորվել։ Թունելները հնարավորություն էին տալիս այցելուներին ծառերի միջով անցնել միջին չափի ավտոմեքենաներով, հեծանիվներով կամ ոտքով։ Թունելների փորումը վնասել է ծառերի կառուցվածքային ամրությունը և կարող էր նպաստել դրանց անկմանը։ Այդ թունելները ստեղծվել էին ավտոմոբիլային զբոսաշրջությունը խթանելու նպատակով։ Քանի որ ծառերի միջով անցուղիներ փորելը վնասակար ազդեցություն է ունենում, ծառերի մեջ թունելներ ստեղծելու միտումը վաղուց արդեն անցյալում է մնացել։

Հսկա սեքվոյաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու թունելային անցք ունեցող սեքվոյադենդրոն հսկայականներ ընկել են․

Բայց երկու ծառ-թունել, որոնց միջով կարելի է անցնել, դեռ կանգուն են․

  • Կալիֆոռնիայի թունել-ծառը Մարիպոսա Գրովում՝ Յոսեմիթի ազգային պարկում։ Այս ծառի միջով անցուղին փորվել է 1895 թվականին՝ հնարավորություն տալու ձիակառքերին անցնել ծառի միջով[11]։ Այսօր մարդիկ կարող են այնտեղով անցնել ոտքով կամ հեծանիվով։
  • Ջահ-ծառ, 2019 թվական
    Յոսեմիթի ազգային պարկի Տուոլումնի պուրակում գտնվող՝ անցուղի ունեցող չորացած ծառը։ Այս չորացած ծառը Տուոլումնիի պուրակի առաջին կանգուն սեքվոյան է, որի մեջ անցուղի է փորվել[12]։

Ափամերձ սեքվոյաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս կանգուն են երկու այլ ծառեր (առափնյա սեքվոյաներ, որոնք ավելի բարձր են և ավելի բարակ, քան հսկա սեքվոյաները), որոնց միջով կարելի է մեքենայով անցնել։ Դրանք նույնպես գտնվում են ԱՄՆ 101-րդ մայրուղու երկայնքով՝ Հյուսիսային Կալիֆոռնիայում՝ Կլամաթում և Մայերս Ֆլեթում[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Drive-Thru Tree Park». Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  2. ↑ «Just a few highlights of Drive-Thru Tree Park». Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  3. ↑ «Drive Through Redwoods. Drive Thru Redwood. Avenue of the Giants and Klamath. Leggett».
  4. ↑ «Chandelier Tree». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  5. ↑ «Chandelier Tree - Famous Redwoods». famousredwoods.com. Վերցված է 2022-10-21-ին.
  6. ↑ «National Lampoon's Vacation (title sequence)». 0x6966. 2009 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2021-12-19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին – via YouTube.
  7. ↑ «Chandelier Drive-Thru Tree – Visit Mendocino County». www.visitmendocino.com. Վերցված է 2022-10-21-ին.
  8. ↑ «Drive-Thru Tree Park Entrance Fee». www.drivethrutree.com. Արխիվացված է օրիգինալից 2024-09-14-ին. Վերցված է 2024-09-14-ին.
  9. ↑ «Chandelier Drive-Through Tree (Leggett) - All You Need to Know BEFORE You Go». Tripadvisor (անգլերեն). Վերցված է 2022-10-21-ին.
  10. ↑ «Where is the tree you can drive through?» (PDF). United States Forest Service. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  11. ↑ Hilton, Spud (2016-06-17). «Original essays: Why they love the parks». San Francisco Chronicle. Վերցված է 2017-01-09-ին. «The iconic California Tunnel Tree, cut in 1895 to allow horse-drawn stages to pass through, at the Mariposa Grove of Giant Sequoias in Yosemite National Park.»
  12. ↑ «The Myth of the Tree You Can Drive Through». National Park Service. Վերցված է 2017-01-10-ին. «[The Wawona Tree] was the second standing sequoia to be tunneled (the first, a dead tree, still stands in the Tuolumne Grove in Yosemite).»
  13. ↑ «Destination drive through trees». OhRanger.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]