Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

ընդարձակ

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ընդարձակ

վանկեր՝ ըն•դար•ձակ 

Կազմություն

Նախածանց՝ ընդ-?, արմատ՝ արձակ:

Ածական

  1. մեծ տարածություն բռնող, լայնարձակ, լայնատարած ◆ Առաջին անգամն էր, որ ես այդքան բարձրից դիտում էի շրջապատը, ընդարձակ զմրուխտյա մի դաշտ: (Վահան Թոթովենց) ◆ Ընդարձակ դահլիճը լիքն էր մեծ հասարակությամբ: (Ավետիք Իսահակյան)
  2. ծավալով մեծ, ծավալուն ◆ Երկինքը բոցավառվում էր մի ընդարձակ հրդեհով: (Դանիել Վարուժան)
  3. լայն անցք ունեցող ◆ Դուրս եկավ Իլիան դարբասն ընդարձակ: Հովհաննես Թումանյան
  4. (փխբ․) ըստ տարածվածության և ընդգրկման մեծ ◆ Այս մարմինը (կազմակերպություն) ընդարձակ ճյուղերն ունի Թուրքիո ամեն կողմերը: «Երևանյան օրեր»
  5. (փխբ․) բազմակողմանի, խոր, հիմնավոր ◆ Զորավարը... յուր լայն, ընդարձակ հայացքների համեմատ ուղղություն էր տալիս: (Րաֆֆի) ◆ Մուշեղը... ունի փորձ և ընդարձակ հմտություններ: (Րաֆֆի) ◆ Իսկ ավելի ընդարձակ բարոյական և հոգևոր կրթությունը հանձնված էր առանձին վարժապետների: (Րաֆֆի)
  6. (փխբ․) շատ, բազմազան, բազմապիսի ◆ Նրա տունը... իր փոքրիկ ծավալի մեջ բովանդակում էր ընդարձակ բավականություններ: (Րաֆֆի)
  7. հանգամանորեն, ծավալուն ◆ Կոնսիստորիայի վճիռը... դրված է չափազանց ընդարձակ: (Ակսել Բակունց) ◆ Նա մի ընդարձակ դիմում գրեց կենտկոմի բյուրոյին: Սերո Խանզադյան
  8. (փխբ․) ամենուրեք և մեծ թափով կատարվող, մեծ չափերի հասնող ◆ Ընդարձակ շինարարություն:
  9. (փխբ․) ոչ սահմանափակ, մեծ իրավունքներով օժտված ◆ Դասագիրք կազմողների արտոնությունները պարոնի կարծածից շատ ավելի ընդարձակ են: Հովհաննես Թումանյան
  10. մանրամասն, երկար ◆ Ուրիշ անգամ գուցե առիթ լինի ավելի ընդարձակ խոսելու: Հովհաննես Թումանյան
  11. (փխբ․) ամուր, հաստատուն ◆ Շատ ընդարձակ հիման վրա ըրավ այդ գործն: Տիգրան Կամսարական
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր –     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


Հարցեր – Օգնություն – Գրանցվել – Խմբագրել այս էջը – Մաքրել քեշը