Jump to content

Minecraft Live

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Minecraft Live
պատկերանիշ Խմբագրել Wikidata
համաժողով, ամենամյա միջոցառում Խմբագրել Wikidata
Ստեղծում18 նոյեմբերի 2011 Խմբագրել Wikidata
Հիմնական թեմաMinecraft Խմբագրել Wikidata
ԿազմակերպիչMojang Studios Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.minecraft.net/en-us/live Խմբագրել Wikidata

Minecraft Live (վաղ — Minecon), Mojang Studios-ի կողմից կազմակերպվող Minecraft-ի երկրպագուների ամենամյա ինտերակտիվ ուղիղ հեռարձակում և հավաքույթ[1]։ Առաջին անգամ Minecon-ը կայացել է 2010 թվականին և հայտնի է եղել MinecraftCon անվանումով։ 2011 թվականին հավաքույթը կայացել է Լաս Վեգասում և Minecraft-ի մեկնարկը նշանավորվել է քննարկումների վահանակներով և խաղահրապարակներով։ Վերջին հավաքույթին, որը կայացել է Անահայմում, ներկա էր մոտ 12,000 մարդ։ 2017 թվականից ի վեր Minecon-ը ստացել է ինտերակտիվ ուղիղ հեռարձակման ձև, ինչը Minecon 2016-ը դարձնում է վերջին լիարժեք հավաքույթը: Այնուամենայնիվ, նմանատիպ համաժողովներ, որոնք հայտնի են որպես Minecraft Festival, շարունակվելու են անցկացվել նաև ապագայում, ինչպես հայտարարվել է Minecon Live 2019-ում:

Հավաքույթները ըստ թվականի

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսի 31-ին MinecraftCon 2010-ը հավաքել է 30 մարդ Վաշինգտոն նահանգի Բելվույում։ Մարկուս Պերսոնը միացել է հավաքույթին։ Հավաքույթին հարցումներ են արվել համայնքային հանդիպման ապագա վայրի վերաբերյալ, Պերսոնը կոչ է արել համայնքին չընտրել հանդիպման կոնկրետ վայր[2]։ Տեխնիկապես MinecraftCon 2010-ը չի եղել կոնվենցիա, սակայն ոմանք այն համարում են առաջին Minecraft-ի կոնվենցիան։

Մոտ 5000 մարդ այցելել են MineCon-ի պաշտոնական կոնվենցիան, որը կայացել է 2011 թվականի նոյեմբերի 18-ին Լաս Վեգասում[3]։ Կոնվենցիան նվիրված էր Minecraft-ի թողարկման տոնակատարությանը և հավաքույթի ժամանակ կազմակերպվել են Minecraft-ին վերաբերող քննարկումների վահանակներ՝ խրախուսելով մարդկանց խաղալ խաղը ուրիշների հետ կոնվենցիայում գտնվելու ընթացքում[3]։ Կոնվենցիայի ժամանակ անց են կացվել նաև համայնքի անդամների հիմնական ելույթներ, շինարարական մրցույթներ, զգեստների մրցույթներ և ցուցահանդեսներ։ MINECON-ի միջոցառումներից մեկը «Nether Party»-ն էր, իրադարձությունը 21 տարեկանից բարձր անձանց համար էր, որին մասնակցում էր Դեդմաուսը։ Այդ համաժողովը նաև նշանավորել է Minecraft 1.0 թողարկումը հանրության համար, խաղը պաշտոնապես դուրս է բերվում բետա թեստավորումից։

2012 օգոստոսի 2-ին Mojang-ը հայտարարել է, որ MineCon 2012-ը կայանալու է նեյոմբերի 24-ից 25-ին փարիզյան դիսնեյլենդում[4][5]։ Հայտարարությունը իրականացվել է Թվիթթեր սոցիալական հարթակում, երբ Մարկուս Պերսոնը հրապարակել է կարճ թրեյլեր, նոր կոնվենցիայի վայրի բացահայտման վերաբերյալ[4]։ Տեսանյութում երևում էին Mojang թիմի անդամները՝ Disney-ի ապրանքանիշերով, տեսահոլովակում Պերսոնը մեկնաբանում էր գլխավոր մշակող Ենս Բերգենսթենին. «Կարծում եմ՝ նրանք փորձում են մեզ ինչ-որ բան ասել»[6][7]։ Joystiq-ից Ֆլետչերը ասել է, որ այս վայրը «մեկ քայլ առաջ» էր առաջին առաջին MINECON-ի Լաս Վեգասի վայրից[5]։ MineCon 2012-ը առաջին հավաքույթն էր ԱՄՆ-ի տարածքից դուրս, ինչը այն հասանելի դարձրեց եվրոպական երկրպագուների համար[8]։ Այդ հավաքույթը իրականացել է Minecraft-ի առագ աճող հայտնիության ֆոնին, երբ Xbox 360 խաղի տարբերակը վաճառվել էր 3 միլիոն օրինակով[8]։ 2012 թվականը նշանավորել է մի քանի խաղային ոչ պաշտոնական MINECON-նների սկզբով, մասնավորապես վիրտուալ MINECON-ը[9], որտեղ, չնայաց ոչ պաշտոնապես ներկա էին Mojang թիմի մասնակիցները[10]։ Շատ վիրտուալ MINECON-ները հայտարարել են, հաջորդ MINECON-ի մեկնարկին վերադառնալու իրենց մտադրության մասին[11]։

2012 թվականի հավաքույթին ներկա էին մոտ 4500 երկրպագու[1]։ Mojang-ը նաև մի քանի հայտարարություն է արել՝ բացահայտելով 1.5 «Redstone» թարմացման մանրամասները, ինչպես նաև տեղեկություններ խաղի փոփոխվող API-ի մոդդինգի մասին[12]։

2013 թվականի ապրիլին Լիդիա Վինտերսը հաղորդել է, որ MINECON 2013 անցնելու է ԱՄՆ-ում[13]։ Հետագայում Ենս Բերգենսթենը հաղորդել է, որ հավաքը անցնելու է արևելյան ափում[14]։ 2013 թվականի հունիսի 27-ին Mojang ՅուԹյուբյան անլիքում հայտարարվել է, որ MINECON 2013-ը անցնելու է Ֆլորիդա նահանգի Օռլանդոում[15]։ Օրինջ շրջանի կոնվենցիաների կենտրոնի վեբ կայքում MineCon-ը նշված է որպես առաջիկա նոյեմբերյան միջոցառում՝ 7500 մարդու այցելությամբ[16], սակայն հետո իրադարձությունը հեռացվել է վեբ կայքի էջից։ Տոմսերը վաճառվել են երեք խմբաքանակով՝ մեկ խմբաքանակում 2500 տոմս, հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին և 2-ին: Ըստ Mojang-ի գործադիր տնօրեն Վու Բույի՝ 2500 տոմսերի առաջին խմբաքանակը վաճառվել է երեք վայրկյանում[17]: MINECON 2013 անցել է նեյոմբերի 2-ից 3-ին։

2014 թվական (չեղարկվել է)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 30-ին Լիդիա Վինտերսը հաղորդել է, որ MINECON 2014-ը անցնելու է Եվրոպայում[18]։ Սակայն 2014 թվականի օգոստոսի 21-ին Վու Բույը հաղորդել է, որ MINECON 2014 չի կայանալու, իսկ հաջորդը անցնելու է 2015 թվականին Լոնդոնում[19]։

MineCon 2015-ի ցուցասրահ

2015 թվականի փետրվարի 2-ին Վու Բույը հաղորդել է, որ MINECON 2015-ը անցնելու է հուլիսի 4-ից 5-ը Լոնդոնի ExCeL Londonցուցահանդեսային կենտրոնում[20]։ Տոմսերի արժեքները հրապարակվել է մարտի 18-ին և կազմել են 129 ֆունտ ստեռլինգ։ Հուլիսի 4-ին բացման արարողության ժամանակ Գինեսի ռեկորդների գրքում հայտարարվել է, որ MineCon-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել կոնֆերենցիա մասնակիցների թվով բացառապես մեկ խաղի համար՝ վաճառվել էր մոտավորապես 10,000 տոմս[21]:

2016 թվականի մարտի 7-ին Mojang-ը իրենց բլոգում հայտարարել են, որ MINECON 2016-ը անցնելու է սեպտեմբերի 24-ից 25-ին Կալիֆոռնիա նահանգի Անահայմ քաղաքի կոնֆերենցիաների կենտրոնում[22]։ Կոնֆերենցիայի ժամանակ հայտարարվել է Minecraft-ի հիման վրա «Minecraft: The Island» վեպի և խաղի կոնսոլային տարբերակը թարմացման մասին։

2017 թվականի օգոստոսի 8-ին Mojang-ը հայտարարել է, որ նոյեմբերի 18-ին MINECON-ը անցնելու է ինտերակտիվ ուղիղ հեռարձակման ձևով և կոչվելու է MINECON Earth[23]։ MINECON Earth-ի հաղորդավարը կանադացի դերասան Ուիլ Արնետն էր։ Նաև ներկայացվել են համայնքի պաշտոնական կոնվենցիաները, ինչպիսիք են՝ Minefaire-ը, Minevention-ը և Multiplay’s BlockFest-ը։ MINECON Earth-ի ժամանակ Mojang-ը հայտարարել է «Aquatic» խոշոր թարմացման մասին, թարմացումն ինքնին թողարկվել է 2018 թվականի հուլիսին։ Նաև անցկացվել է հարցում, որտեղ հանդիսատեսները կարող էին քվեարկել մեկ մոբի համար, որը կհայտնվեր խաղում, և Վու Բույը հայտարարել է արդյունքները, որտեղ հաղթող է ճանաչվել «Գիշերային երկնքի հրեշը», որը հետագայում անվանվել է «ֆանտոմ»[24]։

2018 թվականի ապրիլի 10-ին Mojang-ը հաղորդել է, որ MINECON Earth-ը անցնելու է սեպտեմբերի 29-ին 90 րոպեի ընթացքում[25][26]։ Միջոցառման ընթացքում Mojang-ը հայտարարել է Minecraft: Dungeons-ի մասին, որը թողարկվել է 2019 թվականին, ինչպես նաև հայտարարվել է «Village & Pillage» թարմացման մասին։ Անցկացվել է նաև հարցում, որտեղ հանդիսատեսները կարող էին քվեարկել մեկ բիոմի օգտին, որն այնուհետև կթարմացվեր, հաղթել է Տայգայի բիոմը[27]։

2019 թվականի մայիսի 17-ին հայտարարվել է, որ MINECON Live 2019-ը կայանալու է սեպտեմբերի 28-ին, իսկ միջոցառման անվանումը MINECON Earth-ից դարձել է MINECON Live, MojangMinecraft Earth նոր խաղի հետ կապված շփոթությունից խուսափելու համար[28][29]։ Ինչպես և նախորդ տարի, հանդիսատեսները քվեարկել են հաջորդ թարմացման ժամանակ երեք բիոմներից մեկում նոր գործառույթներ ավելացնելու օգտին[30]։ Լեռներ բիոմը հաղթել է հարցումը։ Նաև եթերի ժամանակ Mojang-ը հայտարարել է «Nether Update»-ի մասին և Minecraft Earth-ի վաղ մուտքի հնարավորության ամսաթիվը[31]։

2019 թվականի սեպտեմբերի 28-ին Mojang-ը հայտարարել է Minecraft Festival փառատոնի, սեփական իրադարձության մասին, որը պետք է կայանար 2020 թվականի սեպտեմբերի 25-27-ին Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում։ Սակայն COVID-19 համավարակի շուրջ մտահոգությունների պատճառով փառատոնը հետաձգվել է և փոխարինվել ուղիղ հեռարձակմամբ[32][33]։ Ուղիղ հեռարձակումը կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին։

Ուղիղ հեռարձակման ժամանակ հանդիսատեսները կարող էին քվեարկել հաջորդ թարմացման մեջ ավելացվելիք երեք մոբերից մեկի օգտին։ Տարբերակներ․ Սառույցոլոգ, Ծաղկե Կով և Լուսատու Ութոտնուկ, հաղթել է Լուսատու Ութոտնուկ[34][35]։ Ուղիղ հեռարձակման ընթացքում նաև տրամադրվել են «Քարանձավներ և ժայռեր» անվամբ հաջորդ մեծ թարմացման մանրամասները[36]։

2021 թվականի հոկտեմբերի 16-ին 4 PM UTC-ում Mojang-ը հայտարարել է Minecraft Live 2021 փառատոնի մասին, որի ընթացքում կայացել է The Wild Update թարմացման մասին անոնսը և հարցում է անցել նոր մոբի վերաբերյալ, հարցման արդյունքում ընտրվել է Allay-ը։

Մոբ Ձայներ (%)
Առաջին փուլ[37] Եզրափակիչ[38]
Լուսատտիկ 11,2 % -
Էլայ 51 % 54,3 %
Պղնձե գոլեմ 37,8 % 45,7 %
Ձայների քանակ 1 280 167 1 173 315

Minecraft Live 2022-ը կայացել է 2022 թվականի հոկտեմբերի 15-ին։ Ինչպես նախորդ հեռարձակումների ժամանակ, այս անգամ էլ անցել է մոբերի քվեարկություն, որի ժամանակ առաջարկվել են Հոտոտղ, Չարաճճի և Տուֆից Գոլեմի տարբերակները, որոնցից առաջինը հաղթել է քվեարկությունը։ Բացի այդ, փառատոնի ժամանակ հայտարարվել են հաջորդ թարմացման 1.20 որոշ հիմնական գործառույթներ (ներառյալ ուղտեր, բամբուկի ծառ և կախովի ցուցանակներ), ինչպես նաև առաջիկա Minecraft Legends խաղի հիմնական խաղընթացքը և Minecraft Dungeons-ի թարմացումների 3-րդ եթերաշրջանը։

Minecraft Live 2023-ը կայացել է 2023 թվականի հոկտեմբերի 15-ին, որի ընթացքում անցել է ևս մեկ քվեարկություն մոբերի ընտրության համար, որին մասնակցել են խեցգետինը, զրահակիրը և պինգվինը։ Հաղթել է զրահակիրը։

ՀորիզոնականՄոբՁայների քանակՁայների քանակ
1 Զրահակիր~2,115,00042.3 %
2 Խեցգետին~1,625,00032.5 %
3 Պինգվին~1,260,00025.2 %

Minecraft-ի երկրպագուների ամենամյա իրադարձությունը՝ Minecraft Live 2024-ը անցել է 2024 թվականի սեպտեմբերի 18-ին, որտեղ մշակողները կիսվել են խաղի առաջիկա թարմացումներով, ինչպես նաև հայտնել են, որ այս տարվանից Minecraft Live տարին երկու անգամ է անցնելու, որպեսզի խաղացողները ավելի հաճախ տեղեկանան թարմացումների մասին[39]։ Հիմնական հայտարարություններից մեկը «Գունատ այգի» (Pale Garden) նոր բիոմի ներդրումն էր, որը խաղին կավելացնի գունատ կաղնու ծառեր և կախովի մամուռ՝ ստեղծելով յուրահատուկ մթնոլորտ[40]։ Նաև ներկայացվել է նոր թշնամական մոբ՝ «Ճռռացող» (Creaking)[40]։

Իրադարձությունը կայացել է 2025 թվականի մարտի 22-ին։ Տարվա առաջին ուղիղ հեռարձակումը նվիրված էր «Գարնանային թողարկմանը», որը թողարկվել է մարտի 25-ին Spring to Life անվամբ և խաղին ավելացվեցին առկա մոբերի նոր տարբերակներ։ Ցուցադրվել են նաև ապագա «Ամառային թողարկման» ֆունկցիաները, որոնց թվում է Vibrant Visuals-ը ներկառուցված շեյդերները, ինչպես նաև նոր տեսակի գաստեր՝ չորացրած գաստ, գաստիկ և ուրախ գաստ[41][42]։ Բացի այդ, ցուցադրվել է նաև մի հատված առաջիկա «Minecraft-ը կինոյում» ֆիլմից[43]։

Իրադարձությունը կայացել է 2025 թվականի սեպտեմբերի 27-ին։ Երեք նախատեսված Minecraft Live в 2025 հեռարձակումներից երկրորդը նվիրված էր Copper Age и Mounts of Mayhem թարմացումներին[44]։

Իրադարձությունը անցել է 2026 թվականի մարտի 21-ին։ Միջոցառման ժամանակ հայտարարվել է Tiny Takeover թարմացման թողարկման ամսաթիվը և ցուցադրվել է Chaos Cubed, ինչպես նաև հայտարարվել է Minecraft Dungeons II խաղի մասին[45]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Francis, Tom (2013-01). «MINECON celebrates a vast community». PC Gamer. UK.
  2. «How about a somewhat spontaneous MinecraftCon 2010 in Bellevue in one week?». The Word of Notch. Արխիվացված օրիգինալից 2014-12-22-ին. Վերցված է 2021-04-15-ին.
  3. 1 2 «Minecon 2012 will be at Disneyland Paris». MCV/DEVELOP (բրիտանական անգլերեն). 2012-08-02. Արխիվացված օրիգինալից 2020-10-08-ին. Վերցված է 2021-04-15-ին.
  4. 1 2 Robert Purchese (2012-08-02). «MineCon 2012 will be held at Disneyland Paris». Eurogamer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012-08-05-ին. Վերցված է 2021-04-15-ին.
  5. 1 2 «Topic: Gaming articles on Engadget». Engadget (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-05-28-ին. Վերցված է 2021-04-15-ին.
  6. «Minecon 2012 to be held at Disneyland Paris». GamesIndustry.biz (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012-08-05-ին. Վերցված է 2021-04-15-ին.
  7. «MINECON 2012 Announcement!» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012-11-08-ին. Վերցված է 2021-04-15-ին.
  8. 1 2 «MineCon 2012 Dates and Venue Revealed - IGN» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-31-ին. Վերցված է 2021-04-15-ին.
  9. «Virtual Minecon℠- OFFICIAL THREAD». www.planetminecraft.com. Արխիվացված օրիգինալից 2019-07-20-ին. Վերցված է 2021-04-15-ին.
  10. «https://twitter.com/carnalizer/status/267356693904625664». Twitter (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013-12-03-ին. Վերցված է 2021-04-15-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  11. «Virtual Minecon 2013 - Virtual Minecon». web.archive.org. 2013-06-05. Արխիվացված է օրիգինալից 2013-06-05-ին. Վերցված է 2021-04-15-ին.
  12. «Mcvnordic.com». web.archive.org. 2017-09-22. Արխիվացված օրիգինալից 2017-09-22. Վերցված է 2021-04-15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  13. «https://twitter.com/lydiawinters/status/320922859411230720». Twitter (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013-10-26-ին. Վերցված է 2021-04-15-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  14. «https://twitter.com/jeb_/status/324813956302647296». Twitter (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013-10-26-ին. Վերցված է 2021-04-15-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  15. «Where in the World is MINECON 2013?» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013-08-13-ին. Վերցված է 2021-04-15-ին.
  16. «OCCC Calendar». calendar.occc.net. Արխիվացված օրիգինալից 2021-04-15-ին. Վերցված է 2021-04-15-ին.
  17. «https://twitter.com/vubui/status/362712206640562177». Twitter (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013-10-29-ին. Վերցված է 2021-04-15-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  18. «https://twitter.com/lydiawinters/status/450374452383977472». Twitter (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2014-05-03-ին. Վերցված է 2021-04-15-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  19. «Официальный сайт | Minecraft». Minecraft.net (ռուսերեն). 2021-03-03. Արխիվացված օրիգինալից 2021-04-14-ին. Վերցված է 2021-04-15-ին.
  20. «MINECON 2015 announced!». web.archive.org. 2016-07-27. Արխիվացված օրիգինալից 2016-07-27. Վերցված է 2021-04-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  21. «Largest convention for a single videogame». Guinness World Records (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-05-12-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  22. «Where in the world is MINECON?». web.archive.org. 2016-03-08. Արխիվացված օրիգինալից 2016-03-08. Վերցված է 2021-04-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  23. «Microsoft is changing MineCon 2017 to make it more inclusive - MSPoweruser» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-08-22-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  24. Matt Wales (2017-11-16). «Fans can decide Minecraft's newest mob during the MineCon Earth livestream this weekend». Eurogamer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-01-16-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  25. Arif Bacchus. «Minecraft Announces Minecon Earth 2018 For September 29th - OnMSFT.com» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-08-22-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  26. «"Get your pickaxe ready: The next MineCon Earth show streams in September"». www.digitaltrends.com. Արխիվացված օրիգինալից 2019-08-22-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  27. «MineCon Earth 2018 allows viewers to vote for next biome update». Shacknews (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-09-24-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  28. «Minecon Live 2019 - Here's What To Expect». Player.One (անգլերեն). 2019-05-20. Արխիվացված օրիգինալից 2019-05-23-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  29. «Minecraft's Big MineCon Event Gets a New Name and a September Date». GAMING (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-02-27-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  30. Matt Wales (2019-09-26). «Minecraft is letting players vote for the biome they want to see spruced up next». Eurogamer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-09-26-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  31. «Minecon 2019 roundup: Everything Mojang revealed for Minecraft». Windows Central. 2019-09-28. Արխիվացված օրիգինալից 2019-09-29-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  32. «Minecraft Festival is postponed due to coronavirus fears». Engadget (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-06-07-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  33. «Announcing Minecraft Live». Minecraft.net (ամերիկյան անգլերեն). 2020-09-03. Արխիվացված օրիգինալից 2020-09-04-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  34. «Minecraft Live Vote Lets You Choose The Next Mob». GameSpot (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-09-28-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  35. «Minecraft Live Vote For the Next Mob». Minecraft.net (ամերիկյան անգլերեն). 2020-09-27. Արխիվացված օրիգինալից 2020-09-27-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  36. Nintendo Life (2020-09-26). «Mojang To Reveal Next Big Minecraft Game Update At Its October Live Show». Nintendo Life (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-09-28-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  37. @Minecraft (October 16, 2021). «The Mob Vote is open! It's time pick your favorite: Glare, Allay or Copper Golem! Vote now!» (Թվիթ) via Թվիթթեր.
  38. @Minecraft (October 16, 2021). «In third place it's the Glare, we guess you aren't as afraid of the dark as we are? That leaves the Allay and the Copper Golem going head-to-head in the final round! Vote for your winner now!» (Թվիթ) via Թվիթթեր.
  39. «Minecraft Live вернется в конце этого месяца». Overclockers.ru (ռուսերեն). 2024-09-20. Վերցված է 2025-03-24-ին.
  40. 1 2 «That Was Minecraft Live 2024». Gportal (անգլերեն). 2024-12-27. Վերցված է 2025-03-24-ին.
  41. «Minecraft Live March 2025: Meet Your New Flying Mount, the Happy Ghast!». Yahoo Entertainment (անգլերեն). 2025-03-22. Վերցված է 2025-03-23-ին.
  42. Пилецкий, Борис (2025-03-22). «Показали новый отрывок из фильма Minecraft с прогулкой по деревне». IXBT (ռուսերեն). Վերցված է 2025-03-25-ին.
  43. Bostwick, Madie (2025-03-23). «5 Best Things Revealed At Minecraft Live Spring 2025». Game Rant (անգլերեն). Վերցված է 2025-03-23-ին.
  44. Rambhajue, Nicholas (2025-09-27). «Minecraft LIVE September 2025: A Recap Of Everything Revealed». CGMagazine (անգլերեն). Վերցված է 2025-11-26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  45. Cripe, Michael (2026-03-21). «Minecraft Live March 2026: Everything Announced». IGN (անգլերեն). Վերցված է 2026-03-28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Minecraft Live» հոդվածին։