Iconic Tower
| Տեսակ | շենք և building or structure under construction? |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Նոր վարչական մայրաքաղաք |
| Բարձրություն | 393,8 մետր |
| Հարկեր | 80[1] |
| Մակերես | 30 000 քառակուսի մետր |
| Մշակող | China State Construction Engineering Group Co. Ltd.? |
| 30°00′46″N 31°41′38″E / 30.012777777778°N 31.693888888889°E | |
Iconic Tower (արաբ․՝ البرج الأيقوني), բազմաֆունկցիոնալ գերբարձր երկնաքեր, որը գտնվում է Եգիպտոսի նոր մայրաքաղաքում: Դրա ընդհանուր բարձրությունը գրեթե 400 մետր է, ինչը այն դարձնում է Աֆրիկայի ամենաբարձր շենքը և ամենաբարձր կառույցը: Շենքն ունի 77 հարկ, որոնց մեծ մասը նախատեսված է գրասենյակների համար: Iconic Tower-ը նոր մայրաքաղաքի կենտրոնական գործարար թաղամասի շրջանակներում կառուցվող 20 աշտարակներից մեկն է[2][3][4]։ Աշտարակի ընդհանուր մակերեսը ավելի քան 241․000 քառակուսի մետր է[5][6][7]։
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Iconic Tower-ի շինարարությունը պաշտոնապես սկսվել է 2018 թվականի մայիսին: Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին այցելել է շինհրապարակ՝ 2019 թվականին հիմնարկեքի արարողությանը մասնակցելու համար: Նախագծի գլխավոր կապալառուն չինական «China State Construction Engineering Corporation» շինարարական ընկերությունն է[5]:
«Iconic Tower» նախագծի ճարտարապետը «Dar al-Handasah Shair & Partners» ընկերությունն է: Եգիպտոսի բնակարանային շինարարության նախարարության մշակած նոր Կահիրեի զարգացման նախագծի ընդհանուր պլանը Iconic Tower-ը շրջապատող համալիրում ներառում է 20 բարձրահարկ շենք[8]:
Երկնաքերի դիզայնը ոգեշնչված է փարավոնների կոթողի ձևից, իսկ ապակե ճակատը նման է շուտի թագին, որը եգիպտական Ամոն աստծո հատկանիշ է[9]։
2021 թվականի հուլիսին աշտարակի վրա բետոնային բոլոր աշխատանքներն ավարտվել էին։ 2021 թվականի օգոստոսի 24-ին այն հասել է 394 մետր բարձրության՝ դառնալով Աֆրիկայի ամենաբարձր կառույցը[10]:
Iconic Tower աշտարակի կառուցումն ավարտվել է 2024 թվականին, և այն պաշտոնապես դարձել է Աֆրիկայի ամենաբարձր շենքը՝ գերազանցելով Ալժիրի Ջամաա էլ-Ջազաիր մզկիթի մինարեն[3][11]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://egyptindependent.com/new-administrative-capitals-iconic-tower-to-be-highest-in-africa-at-400-meters/
- ↑ Al-Youm, Al-Masry (2020-11-06). «New Administrative Capital's Iconic Tower to be highest in Africa at 400 meters». Egypt Independent (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-08-31-ին.
- 1 2 «Iconic Tower - The Skyscraper Center». www.skyscrapercenter.com. Վերցված է 2025-08-31-ին.
- ↑ عبده, منة (2020-10-29). «10 معلومات عن "البرج الأيقوني" أطول برج في إفريقيا بالعاصمة الإدارية». الوطن (արաբերեն). Վերցված է 2025-08-31-ին.
- 1 2 «CBD Iconic Tower in New Administrative Capital of Egypt». en.cscec.com. Վերցված է 2025-12-27-ին.
- ↑ عقارماب (2020-01-06). «برج العاصمة الإدارية .. كامل تفاصيل البرج الأيقوني». مدونة عقارماب (արաբերեն). Վերցված է 2025-08-31-ին.
- ↑ Xinhua (2021-06-19). «Tallest skyscraper in Africa topped out in Egypt's new capital - Dailynewsegypt» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-08-31-ին.
- ↑ «Construction Begins on Iconic Tower – CTBUH». www.ctbuh.org. Վերցված է 2025-08-31-ին.
- ↑ Artchitectours (2024-03-28). «RABAT, CAIRO AND CASABLANCA COMPETE FOR AFRICA'S TALLEST TOWER». Artchitectours (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-12-27-ին.
- ↑ CSCEC EGYPT [@CSCEC_EGYPT] (2021-08-26). «"On August 24, the tallest building in #Africa, the #IconicTower, completed its roof-sealing when the last section of steel components was lifted to the top. After 646 days, the #construction plan of three days per floor was completed as scheduled.👉https://t.co/tqCPQ00sdh https://t.co/xHu7VyuEX7"». X (ранее Twitter) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-27-ին. Վերցված է 2025-08-31-ին.
- ↑ Al-Youm, Al-Masry (2020-11-06). «New Administrative Capital's Iconic Tower to be highest in Africa at 400 meters». Egypt Independent (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-08-31-ին.